Terms and condition

Terms and condition

Սույն բաժնում զետեղված են https://recoursio.org կայքի (այսուհետ՝ Կայք) միջոցով գործարքների՝ դասընթացների հասանելիության գնման, վճարման և այլ գործարքների իրականացման հիմնական պայմանները։

Սույն պայմանները համարվում են հրապարակային առաջարկ (Օֆերտա) հաճախորդների հետ հարաբերությունները կարգավորելու նպատակով և դրանք կարող են թարմացվել Կայքի կողմից՝ սեփական հայեցողությամբ:

1. Ընդհանուր դրույթներ
1.1. Սույն պայմանագիրը (Օֆերտան) կնքելու լրիվ և անվերապահ համաձայնություն (Ակցեպտ) է համարվում Կայքի այցելուի կողմից Կայքում գրանցվելն ու պատվեր կատարելը՝ որպես հաճախորդ։
1.2. Կայքում ներկայացված են դասընթացներ, որոնք Կայքի և Կայքի հետ փոխկապակցված գործընկերների սեփականությունն են։
1.3. Առցանց պատվիրված դասընթացներին կարելի է հասանելիություն ստանալ ինքնաշխատ կերպով։

2. Վճարման պայմաններ
2.1. Վճարման պարտականությունն առաջանում է Կայքի միջոցով դասընթացին հասանելիության պատվերի դեպքում։
2.2. Գնորդի ընտրությանը հասանելի վճարման եղանակները ներկայացված են պատվերի ձևակերպման վերջնական փուլում:։
2.3. Առցանց վճարումն իրականացվում է դասընթացի հասանելիությունը պատվիրման պահին՝ Կայքում հասանելի վճարման եղանակներով։
2.4. Կայքում կատարված գնանշումը ԱՄՆ դոլարով, Եվրոյով կամ ՌԴ ռուբլով վերաբերում է բացառապես ոչ ռեզիդենտ անձանց՝ առաջարկվող ծառայություններից օգտվելու համար: Նշված գնանշումը պետք է դիտել որպես պայմանական միավորներ, որոնք համարժեք են ՀՀ դրամի՝ վճարման օրվա արտարժույթի փոխարժեքին: Ծառայությունների արժեքի վերջնական գանձումը կատարվում է ՀՀ դրամով, անկախ Ձեր կողմից վճարվող տարադրամից՝ վճարման պահին սահմանված փոխարժեքներով և գանձման պահին վճարող և ստացող բանկերի միջև կարող են տեղի ունենալ փոխարժեքների տատանումներ, որի համար իրավատեր ընկերությունը պատասխանատվություն չի կրում:

3. Մտավոր սեփականության իրավունքները
3.1. Դուք ընդունում եք և համաձայն եք, որ Կայքում առկա բոլոր նյութերը, բացառությամբ հաճախորդի մեկնաբանությունների և այլ կայքերից ներդրված (embed) մուլտիմեդիա նյութերի, ներառյալ, բայց չսահմանափակվելով տեքստերը, ծրագրերը, գրաֆիկական կամ ոչ գրաֆիկական նկարները, ձայնագրությունները, երաժշտությունը, տեսահոլովակները, ինտերակտիվ հնարավորությունները և դրանց նման նյութերը (այսուհետ՝ Նյութեր), ինչպես նաև դրանում առկա ապրանքանիշերը, ծառայությունների նշաններն ու լոգոները (այսուհետ՝ Նշաններ) պատկանում են Կայքին կամ արտոնագրված են նրա կողմից և ենթակա են պաշտպանության որպես հեղինակային իրավունք և մտավոր սեփականության իրավունք՝ միջազգային կոնվենցիաների եւ ներպետական օրենսդրության համաձայն:
3.2. Կայքի Նյութերը տրամադրվում են միայն Ձեր անձնական օգտագործման համար և չեն կարող օգտագործվել, պատճենահանվել, վերարտադրվել, բաշխվել, փոխանցվել, հեռարձակվել, ցուցադրվել, արտոնագրվել կամ այլ կերպ շահագործվել որևէ այլ նպատակով առանց այդ Նյութերի սեփականատերերի նախնական գրավոր համաձայնության:

4. Տվյալների գաղտնիությունը
4.1. Կայքը գերակայություն է համարում հաճախորդների տվյալների գաղտնիության պահպանումն ու պաշտպանությունը։ Հավաքագրված անձնական տվյալների օգտագործման կարգը բերված է Կայքի «Գաղտնիություն» բաժնում, որը հանդիսանում է սույն պայմանագրի անբաժանելի մասը՝ Հավելված 1-ը։

5. Վեճերի լուծման կարգը
5.1. Սույն պայմանների կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով։ Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերը լուծվում են օրենսդրությամբ սահմանված դատական կարգով։