Օգտատերերին առավել անձնավորված բովանդակություն տրամադրելու և այցելությունների վերլուծության համար սույն կայքն օգտագործում է Cookie-ներ: Cookie-ների քաղաքականություն
Դասընթացը մատչելի ներկայացնում է պրոյեկտիվ հոգեբանական թեստավորման մեթոդները, որոնք առաջին հերթին ուղղված են անձնական առանձնահատկությունների ուսումնասիրությանը և մշակվել են, այսպես կոչված, նախագծային ախտորոշիչ մոտեցման շրջանակներում:
Սկսնակ4.0(2 կարծիք)
39 ներգրավված ուսանող
Հեղինակ՝ Եվա Օհանյան Վերջին թարմացումը՝ 01.04.2023Հայերեն
Ի՞նչ եք սովորելու...
հասկանալ քողարկված հոգեբանական խնդիրները, որոնք խոչընդոտում են Ձեզ կայնքում
հաղթահարել այդ խնդիրները արտթերապիայի միջոցով
կծանոթանաք ժամանակակից հոգեբանական թեստավորման մեթոդներին
Դասընթացը մատչելի ներկայացնում է պրոյեկտիվ հոգեբանական թեստավորման մեթոդները, որոնք առաջին հերթին ուղղված
են անձնական առանձնահատկությունների ուսումնասիրությանը և մշակվել են, այսպես կոչված, նախագծային ախտորոշիչ մոտեցման շրջանակներում:
Այս թեստերն ավանդաբար դասվում են ամենահուսալիների թվին և վերջին տարիներին մեծ կիրառություն են ստացել ինչպես նեղ մասնագիտական, այնպես էլ պրակտիկ կիրառության տեսանկյունից։
Արհեստավարժ հոգեբան, ունի 10-ից ավելի տարվա պրակտիկ աշխատանքի փորձ։ Ավարտելով Երևանի Պետական Համալսարանի «Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և հոգեբանության» ֆակուլտետը «Հոգեբանություն» մասնագիտությամբ՝ Եվան կարիերայի ընթացքում աշխատել է բազում հայտնի ընկերություններում՝ Հայ–Ռուսական (Սլավոնական) համալսարանում, «Ղ–Տելեկոմ» ընկերությունում, «Հայբիզնեսբանկ»–ում, ինչպես նաև մի շարք հասարակական կազմակերպություններում, որոնցից շարքում է ֆրանսիական «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը։
Մասնակցել է մի շարք մասնագիտական վերապատրաստման դասընթացների։
Դասավանդում է Երևանի Պետական և «Հայբուսակ» համալսարաններում։