1. Ընդհանուր դրույթներ
Սույն կայքի («Կայք») իրավատեր «Բետանեթ» ՍՊ Ընկերությունը («Ընկերություն») հետևում է Կայքում օգտատերերից («Օգտատերեր») Կայքի միջոցով ստացվող անձնական տվյալների գաղտնիության պաշտպանությանն ուղղված քաղաքականությանը: Գաղտնիության վերաբերյալ սույն քաղաքականությունը սահմանում է, թե անձնական ինչպիսի տեղեկություններ կարող է ստանալ Ընկերությունը Կայքի միջոցով և ինչպես կարող է օգտագործել Օգտատերերի անձնական տվյալները:
2. Անձնական տեղեկություններ
Ընկերությունը հավաքում է Օգտատերերի Անձնական տեղեկատվությունը ԲԱՑԱՌԱՊԵՍ այն դեպքերում, երբ նրանք ընկերության կողմից ծառայություններ ստանալու նպատակով տրամադրում են նշված տվյալները կամավոր կերպով: Եթե Դուք չեք ցանկանում, որ Ձեր Անձնական տվյալները մշակվեն, խնդրում ենք չտրամադրել դրանք:
3. Անձնական տվյալների մշակումը
Տրամադրելով Ձեր Անձնական տվյալները՝ Դուք Ընկերությանը տալիս եք Ձեր համաձայնությունն ու թույլտվությունը՝ մշակել Անձնական տվյալները հետևյալ կերպ՝
- Ընկերությունն իրականացնում է Անձնական տվյալների մշակում հավաքագրման, պահպանման, համակարգման, կուտակման, պարզաբանման, փոփոխման, օգտագործման ճանապարհով: Ընկերությունը նպատակ չունի և չի իրականացնի Անձնական տվյալները երրորդ անձանց վաճառելու կամ վարձակալության տալու գործողություններ։
- Ընկերությունը չի փոխանցի Անձնական տվյալները որևէ այլ երրորդ անձանց, բացառությամբ օրենսդրությամբ սահմանված և/կամ այն դեպքերի, երբ Դուք նախապես տեղեկացվել եք այդ մասին և տվել եք Ձեր համաձայնությունը:
- Ընկերությունը հավաքում և պահում է սույն Կայքի միջոցով ծառայություն ստացած Օգտատերերի Անձնական տվյալները պատվիրված ծառայությունը մատուցելու օրվանից 3 (երեք) օրացուցային տարի ժամկետով, որի ավարտից հետո դրանք ենթակա են ոչնչացման:
4.Ձեր անձնական տվյալների հեռացումը
Դուք որոշակի իրավունքներ ունեք Ձեր անձնական տվյալներi վերաբերյալ: Դուք կարող եք հասանելիություն ստանալ Ձեր անձնական տվյալներին, ընտրել՝ արդյոք ցանկանում եք ստանալ նյութեր մեզանից կամ մեր որոշ գործընկերներից, և խնդրել, որ մենք հեռացնենք կամ ձեզ տրամադրենք ձեր անձնական տվյալների պատճենը՝ հարցումը մեզ ուղարկելով էլեկտրոնային նամակով [email protected] հասցեին։ Միևնույն ժամանակ դուք կարող եք հեռացնել ձեր կողմից ներկայացրած անձնական տվյալները՝ հեռացնելով ձեր անձնական հաշիվը, սակայն այդ դեպքում անձնական հաշվի հեռացումը անհնար կդարձնի Կայքի որոշակի ծառայություններից օգտվելու հնարավորությունը։
5. Ավտոմատ կերպով հավաքվող տեղեկություններ
Որոշ դեպքերում, երբ Դուք մուտք եք գործում Կայք, Ընկերությունը կարող է ավտոմատ կերպով (այսինքն, առանց Ձեր կայքում գրանցվելու) ստանալ տեխնիկական տեղեկատվություն, որը չի հանդիսանում Անձնական տվյալ: Նման տեխնիկական տեղեկությունները ներառում են ինտերնետ-բրաուզերի տեսակը, օպերացիոն համակարգի տեսակը և այն ցանցային հանգույցի հասցեն, որից Դուք մուտք եք գործել Կայք։
6. Ձեր համակարգչում ավտոմատ կերպով ներդրվող տեղեկատվություն - Cookies
Երբ մուտք եք գործում սույն Կայք, այն կարող է Ձեր համակարգչում որոշ տեղեկատվություն պահպանել: Այդ տեղեկատվությունը “Cookies”-ի տեսքով է (փոքրածավալ տեղեկատվությամբ ֆայլեր են, որոնք Ձեր այցելած կայքերից փոխանցվում են անհատական համակարգչի կոշտ սկավառակի վրա) կամ դրանց նման են և կարող են օգտակար լինել տարբեր խնդիրների լուծման ժամանակ: Օրինակ՝ “Cookies”-ները օգնում են այնպես կարգավորել կայքը, որ այն առավելապես համապատասխանի Ձեր պահանջներին և հետաքրքրություններին։ Հիմնականում ինտերնետ բրաուզերների օգնությամբ Դուք կարող եք կոշտ սկավառակից ջնջել “Cookies”-ները, արգելափակել դրանց ստացումը կամ ծանուցում ստանալ, որ դրանք գրանցվեն Ձեր համակարգչում: Խնդրում ենք կարդալ Ձեր Ինտերնետ բրաուզերի օգտագործման ուղեցույցը այս ֆունկցիաների մասին լրացուցիչ տեղեկությունների համար:
7. Հետադարձ կապ
Անձնական տվյալները պաշտպանելու վերաբերյալ ցանկացած հարց, մեկնաբանություն և բողոք, ինչպես նաև փոփոխություն կատարելու, անհատական տվյալները շտկելու կամ անհատական տվյալների վերամշակման համաձայնության ծանուցումները կարող եք ուղարկել մեր ցանկացած կոնտակտային միջոցով, որոնք կարող եք գտնել Մեր մասին էջում: