Օգտատերերին առավել անձնավորված բովանդակություն տրամադրելու և այցելությունների վերլուծության համար սույն կայքն օգտագործում է Cookie-ներ:
Cookie-ների քաղաքականություն
կհասնի EdTech ոլորտի ընդհանուր եկամուտը 2026 թվականին
«Միլենիալներ» նախընտրում են էլեկտրոնային կրթության մոբայլ հավելվածները
ԲՈՒՀ միացել է առցանց կրթության հարթակներին COVID-19 համավարակի առաջին ամսվա ընթացքում
ընկերություններ Եվրոպայում և ԱՄՆ-ում պատրաստ են կիրառել հեռավար կրթական տեխնոլոգիաներն անձնակազմի վերապատրաստման համար
Լյուդմիլա Ադամյան
Լիլիթ Ոսկանյան
Մարինե Ղահրամանյան
Սույն հրապարակային պայմանագիրը սահմանում է Recoursio.Org նախագծի իրավատեր «Բետանեթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ ի դեմս գործադիր տնօրեն Սամվել Բեկթաշյանի, որը գործում է կանոնադրության հիման վրա, մի կողմից, և սույն պայմանագրի պայմաններով վերը նշված նախագծի միջոցով դրա օգտատերերին առցանց տեսադասընթացներ վաճառելու ծառայություն մատուցելու ցանկություն հայտնած ֆիզիկական կամ իրավաբանական անձի, մյուս կողմից, իրավահարաբերությունները:
1. ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1.1. Հրապարակային պայմանագիր – սույն պայմանագիրը, որը հանդիսանում է անձանց անորոշ շրջանակի ուղղված հրապարակային օֆերտա՝ կնքելու այն դրանում բերված պայաններով ցանկացածի հետ, ով կընդունի նշված պայմանները (ակցեպտ) (համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի գլ.28, հոդվ. 442):
1.2. Բետանեթ - «Բետանեթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն։
1.3. Կայք – համացանցում տեղակայված web-էջերի համադրույթուն՝ ընդհանրացված որոշակի թեմատիկայով, հասանելի www.recoursio.org և/կամ այլ դոմենային անվանումներով, որի գործարկման նպատակը Բետանեթի կողմից առևտրային գործունեության արդյունքում որոշակի շահույթ ստանալն է։
1.4. Հավելված – ծրագրային ապահովում՝ նախատեսված Կայքի՝ տարբեր բջջային սարքերում գործարկման համար։
1.5. Կայքի բովանդակություն – ուսումնական նյութեր, դիզայնի առանձին էլեմենտներ, գրաֆիկական պատկերներ, ծրագրային կոդեր, տեսանյութեր, երաժշտություն, ձայներ և այլ օբյեկտներ, որոնք հանդիսանում կամ չեն հանդիսանում մտավոր սեփականություն և որոնց իրավունքները պատկանում են Բետանեթին և/կամ այլ ֆիզիկական և/կամ իրավաբանական անձանց։
1.6. Այցելու – ֆիզիկական կամ իրավաբանական անձ, ով մուտք է գործում Կայք և/կամ Հավելված համացանցի միջոցով։
1.7. Օգտատեր – ծառայություններ ստանալու նպատակով Կայքում և/կամ Հավելվածում գրանցված ֆիզիկական կամ իրավաբանական անձ, ով կամավորության սկզբունքով Կայքի և/կամ Հավելվածի միջոցով Բետանեթին է փոխանցում իր անձնական տվյալները՝ համաձայնություն տալով վերջինին պահպանել, մշակել, հեռացնել դրանք և որոնց միջոցով էլ Բետանեթը հնարավորություն է ստանում իդենտիֆիկացնել ֆիզիկական կամ իրավաբանական անձին։
1.8. Դասընթաց – կրթական հեղինակային ծրագիր, որը բաղկացած է նախապես տեսագրված տեսադասերից, թեստերից, լրացուցիչ նյութերից։
1.9. Դասընթացավար - Հրապարակային պայմանագրի պայմաններով Կայքի և/կամ Հավելվածի միջոցով Օգտատիրոջը Դասընթացներ վաճառելու ծառայություն մատուցելու ցանկություն հայտնած ֆիզիկական կամ իրավաբանական անձ։
1.10. Դասընթացավարի էջ – Կայքի հատուկ բաժին, որը հասանելի է դառնում Դասընթացավարին Կայքի համապատասխան էջում գրանցած «Դասընթացավար դառնալու հայտ»–ի հաստատումից հետո և պարունակում է Հրապարակային պայմանագրի կատարման համար անհրաժեշտ տեղեկություններ։
1.11. Կողմեր – Բետանեթը և Դասընթացավարը՝ միասին։
1.12. Կրթական ծառայություններ – հեռավար կրթություն Դասընթացների, խորհրդատվության միջոցով, որն ապահովվում է Կայքում և/կամ Հավելվածում համացանցի էլեկտրոնային տեսա-ձայնային կապուղիներով։
2. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ
2.1. Հրապարակային պայմանագրի համաձայն՝ Բետանեթը պարտավորվում է Կայքում ներկայացնել Դասընթացավարի Դասընթացները, իսկ դրանց վաճառվելու դեպքում Դասընթացավարին վճարել՝ համաձայն Հրապարակային պայմանագրի 5-րդ գլխում բերված պայմանների։
2.2. Հրապարակային պայմանագրի պայմանները Դասընթացավարի կողմից համարվում են ընդունված, եթե նա Կայքի համապատասխան էջում գրանցում է «Դասընթացավար դառնալու հայտ», որը և համարվում է Հրապարակային պայմանագրի պայմանների ակցեպտ։
2.3. Դասընթացի վաճառքի գինը որոշվում է Կողմերի համաձայնությամբ։
2.4. Հեղինակային իրավունքին վերաբերող հարցերը Կողմերի միջև կարգավորվում են Հրապարակային պայմանագրի 6-րդ գլխում բերված պայմաններով։
3. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
3.1. Բետանեթը պարտավոր է.
3.1.1. ապահովել Կայքի աշխատունակությունը և հասանելիությունը, դրանց հետ կապված խնդիրների դեպքում ողջամիտ ժամկետներում միջոցներ ձեռնարկել լուծման ուղղությամբ։
3.1.2. Դասընթացավարին իրական ժամանակում Դասընթացավարի էջում տրամադրել ամբողջական տեղեկություններ վերջինի Դասընթացների, դրանց վաճառքի և ստացված եկամտի, Կողմերի միջև կատարված և սպասվող ֆինանսական պարտավորությունների վերաբերյալ։
3.1.3. մարքեթինգային քաղաքականության շրջանակում ձեռնարկել ողջամիտ քայլեր և միջոցներ Դասընթացների վաճառքի ավելացման ուղղությամբ։
3.2. Բետանեթն իրավունք ունի․
3.2.1. միանձնյա որոշում կայացնել Դասընթացի գնի վերաբերյալ կորպորատիվ զեղչային քաղաքականության շրջանակում և կոնկրետ զեղչային արշավի ժամկետներում։
3.2.2. դադարեցնել Հրապարակային պայմանագրի գործունեությունը, եթե Դասընթացավարի կողմից հրապարակային եղանակով տարածվել են Բետանեթի և Կայքի բարի համբավն արատավորող կեղծ տեղեկություններ։ Այս դեպքում առոչինչ է համարվում Հրապարակային պայմանագրի 9.5. կետը։
3.2.3. Դասընթացավարի կերպարն օգտագործել տեղեկատվական, ինչպես նաև մարքեթինգային արշավների համար նախատեսված գրաֆիկական նյութերում և տեսանյութերում։
3.3. Դասընթացավարը պարտավոր է.
3.3.1. Դասընթացի շրջանակում Բետանեթին ներկայացնել նյութեր, որոնք բացարձակապես ազատ են որևէ երրորդ կողմի հեղինակային իրավունքներից։
3.4. Դասընթացավարն իրավունք ունի.
3.4.1. ցանկացած հրապարակային եղանակով տարածել իր Դասընթացի վերաբերյալ տեղեկությունը։
3.4.2. դադարեցնել Հրապարակային պայմանագրի գործունեությունը, եթե Բետանեթի կողմից հրապարակային եղանակով տարածվել են Դասընթացավարի բարի համբավն արատավորող կեղծ տեղեկություններ։ Այս դեպքում առոչինչ է համարվում Հրապարակային պայմանագրի 9.4. կետը։
4. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
4.1. Հրապարակային պայմանագրով նախատեսված իրավահարաբերությունների կապակցությամբ Կողմերը կրում են Հրապարակային պայմանագրով և ՀՀ օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն:
5. ԵԿԱՄՏԻ ԲԱՇԽՈՒՄԸ, ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
5.1. Հրապարակային պայմանագրով Դասընթացի վաճառքից ստացված եկամուտը Կողմերի միջև բաշխվում է հետևյալ սկզբունքով.
5.1.1. 70% / 30%՝ հօգուտ Դասընթացավարի, եթե Դասընթացի բովանդակությունն ամբողջությամբ արտադրվել է Դասընթացավարի կողմից։
5.1.2. 50% / 50%, եթե Դասընթացի բովանդակության արտադրմանը մասնակցել է Բետանեթը։
5.1.3. նախապես համաձայնեցված միանվագ կանխավճար Դասընթացավարին, եթե Կողմերը որոշակի Դասընթացի շրջանակում գալիս են նման համաձայնության։
5.2. Բետանեթի կողմից վճարումներն իրականացվում են Դասընթացավարի կողմից Դասընթացավարի էջում նախապես ընտրված վճարային եղանակով՝ բացառապես անկանխիկ։
5․3․ Հաշվետու ժամանակաշրջան է սահմանվում օրացուցային ամիսը։
5.4. Վճարումը կատարվում է փաստացի վաճառված դասընթացների հաշվարկով (բացառությամբ Հրապարակային պայմանագրի 5.1.3. կետով նախատեսված դեպքի) յուրաքանչյուր հաշվետու ամսվա համար՝ մինչև դրան հաջորդող ամսվա 15-րդ (տասնհինգերորդ) աշխատանքային օրը։ Հրապարակային պայմանագրի 5.1.3. կետով նախատեսված դեպքում վճարումն իրականացվում է մինչև Դասընթացի արտադրական գործընթացի մեկնարկը։
5.5. Այն դեպքում, երբ Դասընթացավարը հանդիսանում է ֆիզիկական անձ, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով Բետանեթը ստանձնում է Դասընթացավարի հարկային գործակալի պարտավորությունը և մինչ հաշվետու ամսվա վճարումն իրականացնելը Դասընթացավարի եկամտից հաշվարկում և հանում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկերն ու տուրքերը, եթե այդպիսիք առկա են, և փոխանցում ՀՀ բյուջե։
5.6. Յուրաքանչյուր հաշվետու ամսվան վերաբերող վճարումների մասին տեղեկությունը հասանելի է Դասընթացավարի էջի համապատասխան բաժնում և այն համարվում է ընդունված Դասընթացավարի կողմից, եթե վճարման կատարումից հետո 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով առարկություններ չեն ներկայացվել։
6. ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ
6.1. Կողմերի միջև սահմանվում են հեղինակային իրավունքի բաշխման հետևյալ սկզբունքները․
6.1.1. Հրապարակային պայմանագրի 5.1.1. կետով սահմանված դեպքում Դասընթացի հեղինակային իրավունքներն ամբողջությամբ պատկանում են Դասընթացավարին, և Կայքից դուրս Դասընթացի հետ կապված ցանկացած որոշում միանձնյա ընդունում է Դասընթացավարը։
6.1.2. Հրապարակային պայմանագրի 5.1.2. կետով սահմանված դեպքում Դասընթացի հեղինակային իրավունքները հավասարապես պատկանում են Կողմերին, և Կայքից դուրս Դասընթացի հետ կապված ցանկացած որոշում ընդունվում է Կողմերի համատեղ որոշմամբ՝ գրավոր հաստատմամբ։
6.1.3. Հրապարակային պայմանագրի 5.1.3. կետով սահմանված դեպքում Դասընթացի հեղինակային իրավունքներն ամբողջությամբ պատկանում են Բետանեթին, և Կայքից դուրս Դասընթացի հետ կապված ցանկացած որոշում միանձնյա ընդունում է Բետանեթը։
6.2. Հրապարակային պայմանագրով հեղինակային իրավունքի հետ կապված բոլոր չկարգավորված հարցերը կարգավորվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։
7. ՆԱՄԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿՈՂՄԵՐԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
7.1. Կողմերի միջև պաշտոնական և աշխատանքային նամակարգրությունը (տեղեկացումներ, հարցեր, խորհրդատվություն և այլն) իրականացվում է էլեկտրոնային փոստի միջոցով կամ առցանց եղանակով:
7.2. Աշխատանքային հարաբերություններում Կողմերն առաջնորդվում են Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ:
7.3. Հրապարակային պայմանագրի պայմանները Դասընթացավարի կողմից ընդունվելու պարագայում վերջինը տալիս է իր համաձայնությունը՝ Բետանեթի կողմից ստանալու Կայքի աշխատանքային գործունեությանը վերաբերող էլեկտրոնային հաղորդագրություններ։
8. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)
8.1. Հրապարակային պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է Հրապարակային պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում Հրապարակային պայմանագրով պարտավորությունների կատարումը: Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է 3 (երեք) ամսից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծել Հրապարակային պայմանագիրը՝ այդ մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:
9. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՎ ԴՐԱ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
9.1. Հրապարակային պայմանագրի գործողության համար սահմանվում է անորոշ ժամկետ:
9.2. Հրապարակային պայմանագիրը կարող է լուծվել Կողմերի պահանջով՝ այդ մասին դիմացի կողմին ոչ ուշ, քան 5 (հինգ) օրացուցային օր առաջ էլեկտրոնային նամակով ծանուցելու պայմանով կամ Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ սահմանված կարգով:
9.3. Հրապարակային պայմանագրի լուծման դեպքում Կողմերը կատարում են միմյանց նկատմամբ ստանձնած ֆինանսական պարտավորությունների փոխադարձ հաշվարկ և իրականացնում այդ պարտավորությունները ոչ ուշ, քան Հրապարակային պայմանագրի լուծմանը հաջորդող 15 (տասնհինգ) օրացուցային օրը։
9.4. Դասընթացավարի կողմից Հրապարակային պայմանագրի լուծման նախաձեռնության դեպքում Դասընթացավարի՝ մինչ այդ հրապարակած Դասընթացները շարունակում են մնալ Կայքում և անժամկետ հասանելի լինել Այցելուներին ու Օգտատերերին։ Այսկերպ Հրապարակային պայմանագրի լուծման պահից սկսած Դասընթացավարը չի ստանում որևէ եկամուտ իր Դասընթացների վաճառքից։
9.5. Բետանեթի կողմից Հրապարակային պայմանագրի լուծման նախաձեռնության դեպքում Դասընթացավարի՝ մինչ այդ հրապարակած Դասընթացները հեռացվում են Կայքից և դադարում հասանելի լինել Այցելուներին ու Օգտատերերին։
10. ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ
10.1. Բետանեթն իրավունք ունի միակողմանիորեն փոփոխություններ կատարել Հրապարակային պայմանագրում, որոնք ուժի մեջ են մտնում դրա՝ Կայքում հրապարակումից 3 (երեք) օրացուցային օր անց:
10.2. Նորմատիվային իրավական ակտերի հետ կապված՝ Հրապարակային պայմանագրի փոփոխություններն ուժի մեջ են մտնում համապատասխան նորմատիվային իրավական ակտի ուժի մեջ մտնելու օրվանից:
10.3. Բետանեթը պարտավոր է Հրապարակային պայմանագրում սպասվող փոփոխությունների մասին ծանուցում ուղարկել Դասընթացավարին վերջինի կողմից Կայքում ներկայացված էլէկտրոնային հասցեին ուղարկված նամակով ոչ ուշ, քան այդ փոփոխությունների հրապարակումից 15 (տասնհինգ) օրացուցային օր առաջ: Նամակի ստացումից մինչև փոփոխությունների հրապարակումն ընկած ժամանակահատվածում Բետանեթին էլեկտրոնային եղանակով որևէ առարկություն չներկայացնելը Դասընթացավարի կողմից հանդիսանում է համաձայնություն վերը նշված փոփոխությունների հետ:
11. ԿՈՂՄԵՐԻ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ
11.1. Բետանեթի վավերապայմանները.
Կազմակերպության անվանումը՝ «Բետանեթ» ՍՊԸ
Իրավաբանական հասցե՝ ՀՀ, 1701, ք.Ալավերդի, Էնգելսի 4/9
Հեռախոս՝ +374 (60) 465-275, +374 (98) 889-333
Էլ.փոստ՝ [email protected], [email protected]
Վեբ-կայք՝ https://www.betanet.am
ՀՎՀՀ՝ 06609692
Հաշվարկային հաշիվ՝ 2050022361281001
Բանկ՝ Ինեկոբանկ ՓԲԸ
11.2. Դասընթացավարն իր վավերապայմանները ներկայացնում է Կայքի «Դասընթացավարի էջ» և/կամ «Օգտվողի էջ» բաժիններում: