Recoursio Academy նախագիծը մասնակցեց «Կրթություն և կարիերա» XXI միջազգային ցուցահանդեսին

Ապրիլի 27-29 LOGOS EXPO կենտրոնում անցկացված «Կրթություն և կարիերա» միջազգային մասնագիտացված 21-րդ ցուցահանդեսին մասնակցեց նաև Recoursio Academy հեռավար կրթության միջազգային հարթակը։

Եռօրյա ակտիվ աշխատանքի ընթացքում մեզ հաջողվեց հնարավոր գործակցության վերաբերյալ բանակցություններ վարել բազմաթիվ նոր գործընկերների հետ, որոնց արդյունքները տեսանելի կլինեն առաջիկայում։

Շնորհակալություն ենք հայտնում միջոցառման կազմակերպիչներին, բոլոր մասնակիցներին և հյուրերին։

Recoursio Academy Expo