Գործակցություն Edutoria կրթական առցանց հարթակի հետ
09.11.2022
Recoursio Academy միջազգային առցանց կրթական հարթակը հանդիսանում է Edutoria կրթական մարքեթփլեյսի գործընկերը, որտեղ ընդգրկված են դասընթացներ տարբեր ուղղություններով՝ ՏՏ-ից մինչև արվեստ։ Այստեղ օգտատերերը կարող են զարգացնել ժամանակակից հմտությունները, բարձրացնել իրենց որակավորումը, ձեռք բերել նոր մասնագիտություն:
- Սբեր էկոհամակարգի նախագծերից մեկի հետ գործակցությունը կարևոր է մեզ համար ոչ միայն բիզնեսի զարգացման տեսանկյունից։ Մենք դա նաև դիտարկում ենք՝ որպես կատարած աշխատանքի գնահատական։ Եվ ես վստահ եմ, որ դա մեր հարթակին զարգացման և մոտիվացիայի նոր խթան կհաղորդի շուկայում պահանջարկ ունեցող ժամանակակից դասընթացների ներդրման համար,- իր կարծիքով կիսվեց Recoursio Academy-ի գլխավոր տնօրեն Սամվել Բեկթաշյանը։