Օնլայնի և օֆլայնի խաչմերուկում
25.05.2020
Ժամանակակից մարդը կանգնած է ընտրության առջև՝ օնլա՞յն, թե՞ օֆլայն կրթություն:
Եկեք տեսնենք, թե որոնք են ուսուցման այս ձևերի առավելություններն ու թերությունները.
- Դասընթացի արժեքը
Օֆլայն ռեժիմում սովորելը սովորաբար ավելի թանկ արժե: Դա պայմանավորված է նրանով, որ ներառում է ուսուցչի ժամանակի, տարածքի վարձակալության արժեքը, համապատասխան ուսումնական նյութերի տպագրման ծախսերը, ինչպես նաև տրանսպորտային ծախսերը և այլն: Օնլայն դասընթացների դեպքում պատկերն այլ է: Այստեղ կրճատվում են տարածքի վարձակալման ծախսերը, կենցաղային և այլ կարիքները․
- Հարմարավետ պայմաններ / Գտնվելու վայրը
Օնլայն ուսուցումը տարածքային առումով չի սահմանափակում. սա, իհարկե, մեծ առավելություն է: Դուք ինքներդ եք ընտրում, թե որտեղ պետք է սովորեք, ձեզ միայն ինտերնետ է անհրաժեշտ: Հարմարավետ միջավայրը հնարավորություն է տալիս ավելի լավ ընկալել նոր տեղեկատվությունը և անցնել այնպիսի դասընթացներ, որոնք չեն կազմակերպվում Ձեր քաղաքում կամ նույնիսկ Ձեր երկրում: Օֆլայն ուսուցման համար ցանկալի է դասընթացները փնտրել այնտեղ, որտեղ հասնելը համեմատաբար ավելի հեշտ ու արագ կլինի․
- Ճկունություն / Ժամանակացույց / Ծանրաբեռնվածություն
Հաշվի առնելով ժամանակակից դինամիկ միջավայրը՝ ժամանակի կառավարումը մեծ դեր է խաղում մեր կյանքում: Ընտրելով ուսուցման օնլայն տարբերակը՝ հնարավորություն եք ստանում ժամանակը տնօրինել ավելի արդյունավետ: Իսկ օֆլայն կրթությունը պահանջում է շեղվել հիմնական աշխատանքից և լրացուցիչ ժամանակ տրամադրել: Այս դեպքում ստիպված եք ձեր ժամանակացույցը հարմարեցնել դասընթացների ժամանակացույցին, ինչպես նաև ժամանակ կորցնել ճանապարհի վրա․
- Տեմպ / Գիտելիքի ամրապնդում / Կրկնություն
Recourso.Org կայքում դասընթացներ գնելով՝ Դուք ստանում եք հասանելիություն դրանց ողջ կյանքի համար, միշտ հնարավորություն ունեք վերադառնալ թեմայի ուսումնասիրությանը, օրինակ՝ կրկին դիտել դասի տեսանյութը և խմբավորել ստացած գիտելիքները.
- Կենդանի հաղորդակցություն
Օնլայն ռեժիմով դասընթացներ յուրացնելիս՝ անձամբ շփվում եք դասախոսի հետ, կարող եք Ձեզ հետաքրքրող հարցերն ուղղել նրան: Recoursio.Org կայքում օնլայն ուսուցման դասընթացներ գնելիս հնարավորություն կունենաք ուղիղ կապ հաստատել դասընթացավարի հետ և հարցեր ուղղել նրան.
- Խնդիրներ սովորելու ճանապարհին
Ցավոք, ցանկացած իրավիճակ կարող է խանգարել օֆլայն ուսուցմանը: Մենք դրանում համոզվեցինք COVID-19-ի հետ կապված վերջին իրադարձություններից հետո: Իսկ օնլայն ուսուցման համար Ձեզ հարկավոր է ընդամենը երկու բաղադրիչ՝ ինտերնետ կապի առկայություն և սովորելու ցանկություն: