Թե ինչու ՄՌԿ մասնագետները պետք է անցնեն հեռավար կրթության
01.03.2021
ՄՌԿ բաժնի աշխատակիցներն ամեն օր մեծ ծավալի աշխատանք են կատարում՝ կազմում թափուր աշխատատեղերի հայտարարություններ, կարդում ռեզյումեներ, հարցազրույցներ անցկացնում, օգնում նոր աշխատողներին ադապտացվել, թիմի համար կազմակերպում թրեյնինգներ: Չնայած այս ամենին, ընկերության ղեկավարությունը երբեմն դժգոհ է մնում նրանց կատարած աշխատանքից՝ պատճառաբանելով, որ համապատասխան աշխատակիցներ չեն ընդունում կամ լավ չեն կազմակերպում վերապատրաստման գործընթացը:
Փորձենք պարզաբանել, թե ինչպես է օնլայն կրթությունն օգնում ՄՌԿ բաժնի աշխատակիցներին խնայել ժամանակ, ֆինանսներ և ավտոմատացնել վերապատրաստման գործընթացը:
Ի՞նչ է օնլայն կամ հեռավար կրթությունը. ստանալ գիտելիք կամ ինֆորմացիա հարմար վայրում և հարմար ժամանակի:
Այժմ կորպորատիվ կրթությունն աստիճանաբար անցում է կատարում դեպի հեռավարի՝ բիզնեսի արագ զարգացման նպատակով: Այս ձևին անցնում են ինչպես մեծ, այնպես էլ միջին և փոքր ընկերությունները: Այն իրենից ներկայացնում է վիրտուալ համալսարան, որտեղ գրանցում եք աշխատակիցներին, ընտրում նրանց համար ուսուցման միասնական ծրագիր, տեղադրում պրեզենտացիաներ, հոդվածներ, վիդեոդասեր: Աշխատակիցներն անցնում են նախատեսված ծրագիրը, իսկ համակարգը ավտոմատ կերպով հիշեցնում է վերջնաժամկետի մասին, ստուգում է թեստերը, հավաքում է վիճակագրություն և առանձնացնում լավագույններին:
Ինչպե՞ս է այն կրճատում ՄՌԿ բաժնի աշխատակիցների աշխատանքը:
Պատկերացրեք ներգրավել եք փորձնակների (intern), որոնց պետք է պատրաստեք հետագա աշխատանքին: Լավագույն դեպքում ընկերության ղեկավարը աշխատակիցներից մեկին հանձնարարում է զբաղվել այդ գործով, որի արդյունքում տվյալ աշխատակցի գործը տուժում է: Դրա փոխարեն մատուցվող ինֆորմացիան մեկ անգամ մուտք է արվում համակարգ, բայց դրանից օգտվում են բազմաթիվ օգտատերեր: Արդյունքում փորձնակը նյութը յուրացնում է իրեն հարմար ժամանակում և վայրում, իսկ ՄՌԿ բաժնի աշխատակիցը ավտոմատ հաշվետվության շնորհիվ տեղեկանում է արդյունքի մասին:
Ինչպե՞ս է այն օգնում աշխատակիցների պլանային վերապատրաստման ժամանակ:
Հեռավար ուսուցման համակարգի շնորհիվ ուսումնական նյութերը նորից մուտքանգրվում են համակարգ և այն միաժամանակ դիտելու կամ կարդալու հնարավորություն են ստանում ընկերության բոլոր մասնաճյուղերի աշխատակիցները: Հակառակ դեպքում դասընթացավարը օրեր, միգուցե ամիսներ է վատնում այս գործընացը կազմակերպելու համար:
Առցանց կրթության համակարգն օգնում է նաև աշխատանքի համար դիմած թեկնածուների արագ և ճիշտ ընտրության հարցում: Տվյալ դեպքում թեկնածուները միաժամանակ միասնական թեստ են հանձնում, որի արդյունքի հիման վրա էլ համապատասխան մասնագետները հրավիրվում են հարցազրույցի:
Այս համակարգի ներդրման առավելություններից մեկն էլ այն է, որ ընկերության աշխատակիցները հնարավորություն են ստանում ապրանքները կամ ծառայությունները վաճառելիս կիրառել միասնական մեթոդ: Օրինակ, պատկերացրեք՝ ընկերությունը նոր պրոդուկտ է դուրս բերել շուկա, որը պետք է ներկայացնել հաճախորդին: Այս դեպքում բոլոր աշխատակիցները տվյալ պրոդուկտի մասին տեղեկատվությունը ստանում են նույն աղբյուրից ու միաժամանակ:
Եվ այսպես, մեր կորպորատիվ կրթության համակարգը օգնում է՝
- կարգավորել ընկերության բիզնես պրոցեսները,
- արագացնել նոր աշխատակիցների ադապտացումը,
- կրճատել ատեստավորման համար նախատեսված ժամանակը և ֆինանսները,
- ներդնել ուսուցման միասնական համակարգ,
- ամրապնդել HR բրենդը: