ՌԵԿՈՒՐՍԻՈ․ՀԱՅ-ը լավագույն «․հայ» կայքերի մրցույթի հաղթողներից մեկն է

Recoursio Academy միջազգային առցանց կրթական հարթակը «ռեկուրսիո․հայ» դոմենային անվանմամբ մասնակցեց «․հայ» տիրույթի հնգամյակին նվիրված միջոցառումների շրջանակում տեղի ունեցած «․հայ» կայքերի մրցույթին, որի արդյունքում հաղթող ճանաչվեց «Լավագույն օգտագործման մատչելիություն և հավելվածի առկայություն» անվանակարգում։

Շնորհակալություն ենք հայտնում մրցույթի կազմակերպիչներին և ժյուրիի անդամներին բարձր գնահատականի համար, ինչպես նաև շնորհավորում ենք մեր գործընկերներին, ովքեր հաղթող են ճանաչվել այլ անվանակարգերում: