Recoursio Academy-ն և Hirenet ընկերությունը գործակցության հուշագիր են ստորագրել
08.02.2021
Recoursio Academy կրթական հարթակն ու Hirenet նախագիծը ստորագրել են գործակցության հուշագիր, որի շրջանակում Recoursio.Org կայքն այսուհետ կհանդիսանա Hirenet-ի առցանց դասընթացների հիմնական հարթակը։
«Կարևորելով կրթական ոլորտի առողջ ուժերի համատեղ ծրագրերի իրականացումը՝ ուրախ ենք մեր գործընկերների շարքում տեսնել մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում նման փորձառություն ունեցող կազմակերպություն, ինչպիսին Hirenet-ն է։ Համոզված եմ, որ նորագույն կրթական տեխնոլոգիաների կիրառմամբ համատեղ ուժերով կկարողանանք հանրությանն առավել բարձր մակարդակի ծառայություններ առաջարկել»,– ասել է Recoursio Academy նախագծի ղեկավար Սամվել Բեկթաշյանը։
«Առաջադիմությունն ու զարգացումը անչափ կարևոր են ինչպես կազմակերպությունների, այնպես էլ մասնագետների համար։ Կազմակերպությունը տնտեսության մեջ մրցունակ լինելու համար, մշտապես պետք է հետևի ժամանակակից պահանջներին։ Recoursio Academy նախագիծը հետ չմնալով՝ ստեղծել է նման առաջադեմ հնարավորություն։ Կիսելով Recoursio Academy-ի տեսլականը՝ մենք մեծ պատասխանատվությամբ ենք սկսում տվյալ համագործակցությունը։ Վստահ ենք՝ երկու ընկերությունների համատեղ ուժերով կրթական և զարգացման համակարգը կունենա առավել առաջադեմ դիրքեր»,- ասել է HireNet ընկերության տնօրեն Աննա Բարոյանը։
Hirenet-ի մասին
Նախագծի հիմնական նպատակը ընկերությունների՝ նոր աշխատակիցներ ներգրավման գործընթացի առավել դյուրին դարձնելն է, մարդկային, ժամանակային և ֆինանսական ռեսուրսների խնայողությունը։ Նշված խնդիրների լուծման ճանապարհին Hirenet-ը որոշակի աշխատանք է տանում թեկնածուների հետ՝ այդ թվում՝ նրանց մասնագիտական որակների բարելավմանն ուղղված դասընթացների կազմակերպմամբ և առկա գիտելիքների ու հմտությունների թեստավորման և սերտիֆիկացման միջոցով։