Գործակցության նոր հուշագիր՝ հանուն «Զինվորի Տան» շահառուների

Recoursio Academy միջազգային կրթական հարթակն ու «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» բարեգործական հասարակական կազմակերպությունը գործակցության հուշագիր են ստորագրել, համաձայն որի կազմակերպության «Զինվորի Տուն» վերականգնողական կենտրոնի շահառուները հնարավորություն կունենան ոչ միայն անվճար օգտվել հարթակի՝ հմտությունների կատարելագործման դասընթացներից, այլ նաև հանդես գալ որպես դասընթացավար՝ ստանալով լրացուցիչ եկամուտ։ Նույն հուշագրով կենտրոնի աշխատակազմն էլ հնարավորություն է ստացել կորպորատիվ դասընթացների միջոցով անվճար վերապատրաստում անցնել։