Հեռավար դասընթացները՝ որպես ընկերության ՄՌԿ հաջողության բանալի

Մարդկային ռեսուրսների դինամիկ փոփոխությունների և խորքային բացերի այս դարաշրջանում գործատուները փորձում են ստեղծել վերապատրաստման համակարգ, որն աշխատակիցներին հնարավորություն կտա շարունակաբար սովորել, օգնել լուծելու առօրյա խնդիրները, և, վերջապես, ստեղծել մի համակարգ, որը կարող է տարածվել կարճ ժամանակում:

Անցած տասնամյակի ընթացքում ի հայտ են եկել նոր մեթոդներ, որոնք օգնել են կազմակերպություններին փոխարինել ուսուցման հնացած պրակտիկան ավելի արագ և ավելի արդյունավետ լուծումով: Բազմաթիվ միջազգային ընկերությունների համար այս խնդրի լուծումը ուսուցման առցանց համակարգն է։

Recoursio.org-ի հետ գործակցելով՝ այս խնդիրը կարող է լուծվել նաև հայկական ընկերությունների համար:

Մենք մշակում ենք շարունակական վերապատրաստման համակարգ կորպորատիվ անձնակազմի համար, ինչը զգալիորեն կնվազեցնի ծախսերը և կբարձրացնի Ձեր ընկերության կադրերի կառավարման արդյունավետությունը: Առաջիկայում մենք լրացուցիչ կտեղեկացնենք աշխատանքային արդյունքների մասին։