Էկրանը տեսագրելու 4 լավագույն ծրագրերը
23.01.2021
Համակարգչի էկրանի տեսագրումը կարևոր գործառույթ է դասընթացավարների համար: Արդյունքում կարելի է ստանալ ստատիկ (լուսանկար), կամ դինամիկ (տեսանյութ) պատկեր: Այս ձևը տեղեկության պահպանման ամենապարզ եղանակն է, և հարմար է տեսադասեր ու քայլ առ քայլ ալգորիթմներ պատրաստելու համար:
Ձեզ ենք ներկայացնում տվյալ խնդիրը լուծելու ամենահարմար ծրագրային գործիքները:
Նախ հիշե՛ք, որ ստեղնաշարի Print Screen կոճակի սեղմումը փոխանակման բուֆերում է պահում էկրանի ամբողջական ստատիկ պատկերը, որը Ctrl+V ստեղների համադրությամբ կամ Paste կոճակով հանգիստ կարելի է տեղադրել ցանկացած ծրագրում, որն ունի դրա հնարավորությունը: Հիմնականում դրանք տեքստային (MS Word) ու ֆոտո (Paint, Adobe Photoshop) խմբագրիչներն են, որտեղ պատկերը կարելի է խմբագրել կամ պահպանել: Ստեղների Alt+Print Screen համադրությունը նույն գործողությունը կատարում է ակտիվ պատուհանի հետ:
Առաջին հայացքից այս մեթոդի պարզությունն ու հարմարավետությունը, սակայն, թերություններ ունեն: Եթե դասընթացավարին պետք է ոչ միայն ֆիքսել էկրանի պատկերը, այլ նաև լրացուցիչ ձևավորել այն, կտրել, փոխել չափը, առանց լրացուցիչ ծրագրի օգնության գլուխ հանել չի ստացվի:
Նման խնդիրների լուծման համար հատուկ ծրագրեր կան, որոնց համար կարելի է ընդգծել երկու կարևոր առանձնահատկություն՝ արագությունն ու գործիքակազմի հարմարավետությունը:
Էկրանի տեսագրման ամենատարածված ծրագրերից է: Հնարավորություն է տալիս տեսագրել ինչպես ամբողջ էկրանը, այնպես էլ դրա մի մասը: Կարելի է տեսագրության մեջ ներառել նաև տեսախցիկի պատկերը, ինչպես նաև՝ խոսափողի ձայնը: Ծրագիրը հիմնականում օգտագործվում է խաղերի ընթացքը պահպանելու համար, սակայն հարմար է նաև տեսադասեր նկարահանելիս:
Կարգաբերումները շատ պարզ են, համակարգչային պարզագույն հմտությունները բավարար են ծրագիրը գործարկելու և դրանից արագ գլուխ հանելու համար:
Էկրանի տեսաձայնագրման՝ ամբողջովին անվճար ծրագիր է: Հնարավորություն է տալիս ստեղծել վիդեո ֆայլեր, այդ թվում՝ ձայնով, և պահպանել դրանք AVI ֆորմատով: Ծրագրի հիմնական պատուհանին առկա են տեսագրությունը սկսելու, դադարեցնելու կոճակները, մենյուից կարելի է փոխել կարգաբերումները:
Այս ծրագիրը շատերին հայտնի է որպես ֆեյսբուքյան ուղիղ եթերներ կազմակերպելու գործիք: Սակայն այն նաև հարմար է էկրանը տեսաձայնագրելու համար: Ընդ որում, ծրագիրը հնարավորություն է տալիս դա անել բարձր՝ HD և FullHD ֆորմատներով: Եթե այս ամենին գումարենք նաև այն, որ ծրագիրն անվճար է, ստացվում է բավական լավ տարբերակ:
Camtasia Studio-ն հզոր ու բազմաֆունկցիոնալ ծրագիր է, որն արհեստավարժ գործիքների համադրությամբ հնարավորություն է տալիս ստեղծել տարբեր նպատակների ուղղված տեսանյութեր: Այն օժտված է նաև խմբագրիչով, որի օգնությամբ հենց ծրագրի մեջ կարելի է կատարելության հասցնել տեսագրված էկրանի ֆայլը, համեմել այն գեղեցիկ հավելումներով: Մեր նախագծում դասընթացներ պատրաստելիս օգտվում ենք հենց այս ծրագրի հնարավորություններից:
Բնականաբար, նշվածները խնդիրը լուծելու բոլոր հնարավոր տարբերակները չեն: Որոնողական համակարգերում կարելի է բազմաթիվ այլ ծրագրերի հանդիպել: Ընտրեք այն, որը հենց ձեզ է հարմար ու ստեղծեք կրթական ծրագրեր՝ փոխանցելու ձեր գիտելիքն ուրիշներին ու դրանով գումար վաստակելու: