Մեկնարկել են «Ինֆորմատիկա» առարկայի առցանց օլիմպիադայի կազմակերպական աշխատանքները

Գ.Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղի հետ գործակցության շրջանակում ս․թ․ դեկտեմբերի 6-ից 17-ը դպրոցի բարձր դասարանների աշակերտների, ինչպես նաև մասնագիտական ուղղվածության կրտսեր կուրսերի ուսանողների համար տեղի կունենա «Ինֆորմատիկա» առարկայի առցանց օլիմպիադա, որի նպատակը գիտելիքների որոշակի մակարդակի տիրապետող, տաղանդաշատ պատանիներին ու աղջիկներին հայտնաբերելն է, մասնագիտական կողնորոշման խրախուսումը։

Կազմակերպական աշխատանքներն իրականացնում է Recoursio Academy առցանց հարթակի և ԲՈՒՀ-ի ղեկավար կազմից ընտրված հանձնախումբը, որը գլխավորում է մասնաճյուղի տնօրեն Թամարա Վարդանյանը։

Օլիմպիադայի վերաբերյալ հավելյալ տեղեկություններ կհաղորդվեն առաջիկայում։