Ապագան առցանցինն է
23.05.2020
Աշխատավայրում սովորելու վերաբերյալ LinkedIn-ի վերջին հաշվետվությունը ցույց է տալիս, որ L&D (Learning and Development) մասնագետների 57%-ն ավելի շատ ժամանակ է ծախսում առցանց ուսուցման վրա, քան նախորդ տարիներին:
Հաշվետվության հեղինակները եզրակացնում են, որ ընկերության կորպորատիվ բաժնի ղեկավարները պետք է փնտրեն և գտնեն առցանց ուսուցման ծրագրեր մշակելու ուղիներ, որպեսզի աշխատակիցները սովորեն ճկուն միջավայրում: Առցանց ուսուցման ձևաչափը կօգնի իրականացնել վիրտուալ ուսուցում, որը կենտրոնացած է հատուկ թիրախային լսարանի վրա: Այն պետք է պարունակի հուսալի հաշվետվություններ` աշխատողի առաջընթացին հետևելու համար: